Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

30 օգոս 2018 20:57

Թուրքիան հայտնել է ռուսական C-400-ներից հրաժարվելու պայմանները

Թուրքիան հայտնել է ռուսական C-400-ներից հրաժարվելու պայմաններըԹուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր օդային տարածությունը և կցանկանար երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային պաշտպանիչ համակարգերի վաճառքի վերաբերյալ: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400 հրթիռային համակարգեր գնելուց F-35 կործանիչներ ստանալու համար՝ գրում է Hurriyet-ը:

Բացի այդ Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ցանկություն չունի F-35 ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու: Դրա հետ կապված՝ նա ամերիկյան կողմին կոչ է արել հրաժարվել սպառնալիքների լեզվից, եթե Սպիտակ տանը ցանկանում են լուծում տալ դիվանագիտական ճգնաժամին:

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այլընտրանք չեն կարող լինել Լիտվայի, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններին: Թուրքիան կարող է հրաշալիորեն հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր