Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

25 փետ 2022 17:36

Զելենսկին իր գործողություններով հասցրեց նրան, որ ՌԴ-ին այլ բան չէր մնում, քան հարձակվեր.Զելենսկին, Սաակաշվիլին և Փաշինյանը կարծես երկվորյակ եղբայրներ լինեն

«Եթե վերլուծենք Զելենսկու, Սաակաշվիլիի և Փաշինյանի գործողությունները, ապա կպարզվի, որ նրանք կարծես երկվորյակ եղբայրներ լինեն»,-մամուլի ասուլիսում հայնտնեց բլոգեր, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքով, երբ Փաշինյանը եկավ իշխանության՝ միանգամից կազմակերպեց հակառուսական գործողություններ՝ այն սկսելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ գործողություններով:

«28 հազար դոլարի խնդրով առավոտ շուտ մտան ընկերության գրասենյակ և այդ «մասկի-շոուն» ղեկվարում էր Արգիշտի Քյարամյանը, ոը հետագայում նաև հայտարարեց ռուսական գործակալների որս»,-նկատեց Քոչարյանը և հիշեց, որ Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետևանքով էլ ՀԱՊԿ-ի վարկանիշին հարված հասցվեց:

Բանախոսը նկատեց, որ Փաշինյանի այդ գործողությունների արդյունքում Ռուսաստանն առանձնապես ոգևորված չէր, որպեսզի պաշտպաներ Հայաստանին:

«Բայց երբ ՌԴ-ն սկսեց խառնվել տարածաշրջանի գործերին և պաշտպանել ՀՀ շահերը, Հայաստանը 44 օր շարունակ մերժեց ՌԴ առաջարկները և եթե Ռուսաստանն առանց ոչ մեկին հարցնելու չհայտնվեր Ստեփանակերտում, ապա մենք Արցախն իսպառ կորցնելու էինք»,-հայտարարեց  բլոգերը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Ադրբեջանի ձեռքն անընդհատ խաղաթուղթ էր տալիս, որպեսզի վերջինս միջազգային հանրությանը Հայաստանին ներկայացնի որպես ոչ ադեկվատ բանակցող և փորձի իր հարցերը լուծել ռազմական ճանապարհով:

Տիգրան Քոչարյանը նկատեց, որ նույն բաներն արեց Զելենսկին՝ սկսելով Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերի չկատարելուց, մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին հայտարարելը:

Նրա խոսքով՝ Զելենսկին իր գործողություններով հասցրեց այն կետին, որ  Ռուսաստանին այլ բան չէր մնում, քան հարձակվեր Ուկրաինայի վրա:

Քաղաքագետը պնդեց, որ Սաակաշվիլին, Զելենսկին և Փաշինյանը փորձանք են բերել իրենց երկրների գլխին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր