Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ hարվածել է ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ու իսրայելական ձեռնարկություններին       Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ շարունակել քննարկումները    

04 մար 2022 11:34

Ամենավատը դեռ առջևում է.եթե Ուկրաինան չընդունի ՌԴ պայմանները.... Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կարծիք է հայտնել, որ «ամենավատը դեռ առջևում է»։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը, այն դեպքում, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները, «մեծ վճռականություն» է հայտնել շարունակել հարձակումը, որի նպատակն է «վերահսկել» ամբողջ երկիրը, հաղորդում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին բացատրություններ էր տվել Կիևի պետական ​​քաղաքականության մեջ նեոնացիստների նշանակալի դերի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր