Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան ենք մեր հավատի մեջ․ Վիրահայոց թեմը աջակցում է Վեհափառին          Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան       Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի    

04 մար 2022 11:49

Պուտինը ոչնչացնում է ամբողջ Ուկրաինան.դա զանգվածային ոչնչացման պատերազմ է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է ամբողջ Ուկրաինան»։

«Այլեւս չի երեւում, որ նա ձգտում է ընդամենը մի քանի շրջան բռնակցել: Հիմա, կարծես, նա քանդում է ամբողջ երկիրը։ Ինչ-որ իմաստով դա զանգվածային ոչնչացման պատերազմ է»,-ասել է Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում։

«Ես լսել եմ նրա հայտարարություններն այն մասին, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես, ես վստահ չեմ, որ դա նախատեսվածի պես է… Նա դիմադրություն չէր նախատեսում Ուկրաինայում... Իհարկե, ռազմական առումով նա գերազանցություն ունի, ինչը վաղ թե ուշ կդրսեւորվի, բայց ուկրաինացի ժողովրդի եւ ղեկավարության վճռականությունն ու տոկունությունը հիացմունքի են արժանի»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր