Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

04 մար 2022 12:04

Զելինսկին Էրդողանի գովքն է արել.Նա շատ լուրջ նախագահ է,հավատում եմ Թուրքիան կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։


«Մենք շատ ամուր հարաբերություններ ունենք նախագահ Էրդողանի և Թուրքիայի հետ։ Մենք գնեցինք թուրքական անօդաչու թռչող սարքեր, որոնք մեզ շատ օգնեցին։ Նրանք օգնում են ոչ միայն դրոններով։ Շատ պահեր կան, որոնցում Էրդողանը օգնել է։ Էրդողանը ուժեղ առաջնորդ է։ Նա բազմաթիվ նախաձեռնություններ ունի ոչ միայն այս ոլորտում, այլեւ քաղաքական մակարդակում։ Սա այն երկրներից է, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը»,- ասել է Ուկրիանայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը համոզված է, որ Էրդողանը լրջորեն ազդում է համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության վրա, դրա համար էլ ակնկալում է նրա օգնությունը։


«Աշխարհի շատ առաջնորդներ չեն, որ ունեն այդ հնարավորությունը։ Շատերը կուզենային, բայց քչերը նման հնարավորություն ունեն։ Պետք է լուրջ, հզոր, ազդեցիկ պետություն լինել ամեն ինչի՝ աշխարհաքաղաքականության եւ համաշխարհային տնտեսության վրա ազդելու համար։ Էվ Էրդողանն այդպիսին է։ Նա շատ ամուր է, նա շատ լուրջ նախագահ է, եւ նա օգնում է։ Ուստի ես նրան հարցեր չունեմ տալու,- ասել է Ուկրաինայի նախագահը։- Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար։ Երբ մենք Ռուսաստանի նախագահի հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ես դրան հավատում եմ, անվտանգության հենց այդ երաշխիքները պետք է ստանա Ուկրաինան։ Ուստի նա կազդի այդ գործընթացի վրա։ Ես դրան շատ եմ հավատում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր