Ուկրաինայի բիոլաբորատորիաներում մահացու հարուցիչների տարածման փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ
![](https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/09/39572721_97:0:1520:1067_1280x0_80_0_0_3bb55c7d4f40238473c3fec8ab0017f6.jpg)
Հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսել էր 2022 թվականին Ուկրաինայում միկրոօրգանիզմների փորձարկումներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի վարակման հնարավորության ուսումնասիրությանը։
Կոնաշենկովն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև վայրի թռչունների միջոցով պաթոգենների տեղափոխման ուսումնասիրության նախագիծը։
Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։
«ՌԴ ՊՆ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծության վրա»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ռուս փորձագետներն ուսումնասիրել են ԱՄՆ ներկայացուցիչների հանձնարարությամբ Ուկրաինայում մարդու կենսանյութերը արտասահման տեղափոխելու փաստաթղթերը։
Գերատեսչությունը հայտնել է նաև հատուկ գործողության նոր մանրամասները։ Նշվում է, որ ոչնչացվել է 2911 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։ Շարունակվում է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։