Ինտենսիվ անձրև, քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին          Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր       Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները    

11 մար 2022 17:29

Meta–ն թույլատրել է ռուս զինվորների նկատմամբ բռնություն կոչեր հնչեցնել

Ռուս զինվորների նկատմամբ բռնության կոչերը թույլատրվում են մի շարք երկրներում, եթե հաղորդագրություններում բացահայտ նշված է, որ դրանք վերաբերվում են Ուկրաինայում ռազմական գործողությանը։

Ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Նման հայտարարություն է արել ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը։

«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով մենք ժամանակավորապես թույլ ենք տվել քաղաքական ինքնարտահայտման ձևերը, որոնք սովորաբար կխախտեին բռնության կոչերի մեր սահմանած արգելքը», - ասել է Սթոունը:

Որպես օրինակ, որն այսուհետ թույլատրված է այդ սոցիալական ցանցերում, ներկայացվում է այսպիսի կոչ. «Մահ ռուս զավթիչներին»։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։

Ընկերության որոշմանը արդեն արձագանքել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ դա վկայում է Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի մասին։
«Վրդովվեցուցիչ է «Մետայի» ագրեսիվ և հանցավոր քաղաքականությունը, որը հանգեցնում է ռուսների նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրման։

Ընկերության գործողությունները մեր երկրում հայտարարված տեղեկատվական առանց կանոնների պատերազմի ևս մեկ վկայություն են։ Մեդիակորպորացիաները դարձել են արևմտյան իշխող շրջանակների քարոզչական մեքենայի զինվորներ»,- նշված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը ԱՄՆ իշխանություններից պահանջել է դադարեցնել «Մետայի» ծայրահեղական գործունեությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է նաև, որ Facebook-ի և Instagram-ի օգտատերերն այդ ինտերնետ-հարթակների ղեկավարներին իրավունք չեն տվել որոշել ճշմարտության չափանիշները և մի ժողովրդին հանել մյուսի դեմ։

Իր հերթին, ամերիկյան Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մաքադամսը ռասիզմ է համարել սոցիալական ցանցերում բռնության կոչեր թույլ տալը։ Վերլուծաբանն ընկերությունն անվանել է «ԱՄՆ կառավարության դե ֆակտո ստորաբաժանում», որը «չափազանց ուրախ է կատարել իր պետական տերերի ցանկությունները»։

«Պարզէ, որ լիբերալ արժեքների առումով մենք որպես հասարակություն առաջընթաց չենք ապրում, նահանջում ենք դեպի կոշտ, վայրենի պետություն»,- ասել է նա։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ընկերությանը, հայտնել էր, որ որոշ երկրներում Facebook-ը և Instagram-ը չեն արգելափակի օգտատերերի՝ ռուս զինվորների նկատմամբ բռնության կոչերը:

Գործակալության տվյալներով՝ Meta-ի էլեկտրոնային նամակներից երևում է, որ ռուսների նկատմամբ բռնության կոչերը թույլատրվում են, երբ հաղորդագրությունը բացահայտորեն վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողությանը։

Ընկերության քաղաքականության փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Վրաստանին, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ռումինիային, Սլովակիային, Ուկրաինային և Էստոնիային:

Գործակալության տվյալներով՝ ընկերությունը նաև ժամանակավորապես չի հանի Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին ուղղված մահվան կոչերը Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր