Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 հուն 2025 19:13

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում և Instagram-ում

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում և Instagram-ումԱմերիկյան Meta ընկերությունը կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար, գրում է Fox News-ը` վկայակոչելով Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին:

«Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր արմատներին և կենտրոնանալ սխալների նվազեցման, մեր քաղաքականության պարզեցման և մեր հարթակներում ազատ արտահայտման հնարավորության վերականգնման վրա: Ավելի կոնկրետ՝  պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել Community Notes-ով, ինչպես որ X-ում է», - ասել է Ցուկերբերգը:

Meta-ի գլոբալ հարցերով գլխավոր տնօրեն Ջոել Կապլանը Fox News-ին ասել է, որ «սա հիանալի հնարավորություն է վերականգնելու հավասարակշռությունը հօգուտ ազատ արտահայտման»:

«Ինչպես Մարկն ասում է ուղերձում, մենք վերադառնում ենք մեր արմատներին և ազատ արտահայտմանը», - ասել է Կապլանը:

Meta-ի երրորդ կողմի հետ փաստերի ստուգման ծրագիրը գործարկվել է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններից հետո և օգտագործվել է ընկերության հարթակներում՝ բովանդակությունը և ապատեղեկատվությունը կառավարելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր