Ով կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինը. կուսակցությունում տհաճ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»          Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»    

14 մար 2022 10:01

Մակրոնը եւ Բայդենը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին, տեղեկացրել է Ելիսեյան պալատը։


Համաձայն Ելիսեյան պալատի հայտարարության՝ երկու նախագահները հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային եւ մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնություններին։ Չի ճշտվել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առանձին զրույցի ժամանակ Մակրոնը աջակցություն է հայտնել Ուկրաինային եւ մանրամասն պատմել լրացուցիչ օգնության մասին, որը Եվրամիությունը կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր