Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի          Պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար       Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ    

18 մար 2022 12:47

Ալեն Դելոնը խնդրել է օգնել իրեն մահանալ լուռ, էվթանազիայի օգնությամբ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ չի ցանկանում ծառամյալ ծերունի դառնալ եւ տառապել հիվանդություններից։ Արտիստը ցանկանում է կյանիքց հեռանալ էվթանազիայի օգնությամբ։


«Ծերանալը վատ է։ Եվ մենք չենք կարող դրա հետ ոչինչ անել։ Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, կանգնում ենք եւ զգում, թե ինչպես են ցավում կոճերը։ Տանջանքները սարսափելի են»,- դերասանի խոսքերը մեջբերել է Le Point ֆրանսիական պարբերականը։


Դելոնը որդուն՝ Էնթոնիին խնդրել է օգնել իրեն մահանալ՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի օգնությամբ․ «Ես այդ միջոցն առավել տրամաբանական ու բնական եմ համարում։ Տարիքի հետ մենք կյանքից լուռ հեռանալու իրավունք ունենք, առանց հիվանդանոցների, առանց ներարկումների»։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր