Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել, ՌԴ-ում միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ և չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը․ «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 29-ի համար       Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 մար 2022 10:01

Բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական,Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը,  տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։

Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:

Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»– ասվում է շտաբի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Արցախն ավելի քան տասը օր զրկված էր գազից, գազամատակարարումը վերականգնվել էր մարտի 17-ին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր