Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

28 մար 2022 17:28

Ալիևին պարզ հասկացնում են...բայց դե նաև չի բացառվում, որ Թուրքիան ձմերուկներ տա բռնապետի թևերի տակ և նետի եռացող կաթսայի մեջ

Թուրքիայի նախագահը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Ալիևը շատ լավ է ճանաչում Ռուսաստանին։

Նա այս հայտարարությամբ Ռուսաստանին հասկացնում է, որ Ալիևն ինքն է իր արտաքին քաղաքականությունը վարում հատկապես Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ Ալիևին որոշակի ազատություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերվելիս։

Այս հայտարարությունից հետո արդեն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարում է, որ այլ տարածքներում, այդ թվում Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելը բխում է Ուկրաինայի շահերից։

Այսինքն Ալիևին պարզ հասկացնում են, որ եթե իրենք Ուկրաինայի հետ են, ապա պետք է ճակատ բացեն Արցախում։

Չեմ կարծում, որ Բաքվի բռնապետն այդքան հիմար է, և կգնա երկրոդ ճակատ բացելուն, բայց դե նաև չի բացառվում, որ Թուրքիան ձմերուկներ տա բռնապետի թևերի տակ և նետի եռացող կաթսայի մեջ․․․

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր