Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

28 մար 2022 13:17

Իրականում Արցախում հիմա շատ ավելի ապահով է, քան ՀՀ-ում

Արցախի նախագահը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում սահմանափակումների մասին։ Մեր շատ հայրենակիցներ այս բառերից խուճապի են մատնվել՝ կարծելով, թե Արցախում կրկին լայնածավալ պատերազմ է։


 Իրականում ռազմական դրությունը կարող է հայտարարվել նույնիսկ խաղաղ ժամանակ՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր։ Դրա նպատակն է բնակչության շրջանում որոշակի սահմանափակումներ մտցնել՝ երկրի կառավարումը արդյունավետ դարձնելու համար։ Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում Արցախում։ Հաշվի առնելով հայերի մեջ տարածված սովորությունը՝ չոփը գերան դարձնելու առումով, Արցախի կառավարությունը ճիշտ է արել ռազմական դրության մասին հիշեցնելիս։ Սիրելի հայրենակիցներ, Արցախում ռազմական դրություն է, բայց լայնածավալ պատերազմ չկա։ Լարված վիճակ է միայն Խրամորթի մոտ, զորքի որոշ կուտակումներ կան Կարմիր շուկայի մոտակայքում, բայց պատերազմ չկա ու վստահ եմ, չի լինելու։ Ռուսաստանի ՊՆ-ն արդեն զգուշացրել է Ադրբեջանին՝ հետ քաշել զորքը Փարուխ գյուղից։ Ֆրանսիան ու ՄԱԿ-ը ևս մեղադրել են Ադրբեջանին։ Թշնամին փորձել է տիրանալ Քարագլուխ բարձունքին, չի ստացվել։


Տեղային բախումը մեծ պատերազմի չի վերածվելու, հանգիստ եղեք։ Խուճապի մի մատնվեք «ռազմական դրություն» բառերից ու Արցախում գտնվելիս ընդամենը հանգստություն պահեք, ահուսարսափ մի տարածեք մարդկանց շրջանում, մի վախեցրեք ձեր շրջապատին մոտալուտ արմագեդոնով։ Իրականում Արցախում հիմա շատ ավելի ապահով է, քան ՀՀ-ում։


Իսկ Ադրբեջանը առաջնագծում մի քանի սադրանքներով ընդամենը փորձում է խուճապ տարածել ու հայաթափել Արցախը։ Մատնվելով խուճապի և դուրս գալով Արցախից՝ դուք փաստացի կատարելու եք Ադրբեջանի ցանկությունը։ 


ՆաիրիՀոխիկյան


Լրագրող, մեդիափորձագետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր