Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 մար 2022 19:02

Ուկրաինայի օդուժն ու ՀՕՊ համակարգը գրեթե ոչնչացված են, ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ.կշարունակենք, քանի դեռ չենք հասել սահմանված նպատակներին

 
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել։ Այս մասին երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ընդհանուր առմամբ, գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են։ Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը: Նվաճել ենք օդային գերակայություն: Գրեթե ոչնչացված են օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգը»,- ասել է նա։

Շոյգուն հայտնել է, որ 152 ինքնաթիռներից, որոնք մինչ գործողության մեկնարկը եղել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական կազմում, ոչնչացվել է 123-ը, 149 ուղղաթիռից՝ 77-ը, հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ 180 համակարգերից 152-ը:

«Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ, զգալի կորուստներ են կրել ցամաքային և օդադեսանտային հարձակման ուժերի բոլոր կազմավորումները»,- ասել է Շոյգուն։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին, եզրափակել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական «հատուկ ռազմական գործողության», ինչպես Ռուսաստանի իշխանություններն են անվանում փետրվարի 24-ին սկսված զինված ներխուժումը այդ երկիր, առաջին փուլի հիմնական խնդիրները «ընդհանուր առմամբ» լուծված են։
Այժմ, Շոյգուի խոսքով, ռուս զինվորականները կարող են կենտրոնանալ, ինչպես ինքն է արտահայտվել, Դոնբասի ազատագրման վրա։ Նա դա անվանել է գործողության հիմնական նպատակը՝ միաժամանակ հավելելով, որ այն կանցկացվի մինչև բոլոր նպատակներին հասնելը։
Նախարարի խոսքով, Ռուսաստանը 33 օրվա մարտերի ընթացքում ձեռք է բերել օդային գերակայություն՝ ոչնչացնելով ուկրաինական ինքնաթիռների մեծ մասը և ՀՕՊ բազմաթիվ միջոցներ։ Շոյգուն անդրադարձել է նաև բանակ գարնանային զորակոչի թեմային՝ նշելով, որ զորակոչիկներին «թեժ կետեր» չեն ուղարկելու։ Նրա խոսքով, այժմ ավելի քիչ թվով նորակոչիկներ են զորակոչվելու, քան նախորդ տարի։
Շոյգուն չի խոսել Ուկրաինայում պատերազմի ընթացքում ռուսական կորուստների մասին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր