Մարտի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր       Կառավարության ղեկավարը չունի Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն    

31 մար 2022 11:10

Ադրբեջանական ուժերը գտնվում են Քարագլուխ բարձունքում և զգալիորեն ամրացել են․ գյուղը շրջապատված է

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Ադրբեջանական ուժերը գտնվում են Քարագլուխ բարձունքում և զգալիորեն ամրացել են։ Ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են Փառուխ գյուղը, սակայն գյուղը շրջապատված է ադրբեջանական ստորաբաժանումներով, իսկ հայկական ստորաբաժանումներ Փառուխում չկան ու բնակիչները չեն կարող վերադառնալ գյուղ։


Թշնամին շարունակում է ոչ միայն վերահսկել Արցախի տարածքում գտնվող Քարագլուխ բարձունքի այդ ուղղությունը, այլ նաև բարձունքում առաջխաղացել է դեպի Խրամորթ, Սարդարաշեն ու Խնաբադ ուղղություններով` փորձելով ուղիղ տեսանելիություն ապահովել նշված գյուղերի նկատմամբ, ինչպես բարելավում և ամրացնում է Քարագլխի իր դիրքերը։ Մինչև այժմ արդեն իսկ տրակտորների միջոցով կածաններով բացել են ճանապարհը, ապահովում են տեխնիկայի տեղաշարժը և մատակարարման գործընթացը։


Այստեղ նաև լուրջ վտանգ կա հակառակորդի Նոր Սեյսուլանի ուղղությամբ դեպի Խաչենի կամուրջ առաջխաղացման դեպքում, որի հետևանքով կարող է Արցախը բաժանվել երկու մասի` փակվելով Մարտակերտի ճանապարհը։


Խրամորթ-Փառուխ-Քարագլուխ ուղղությամբ լարվածության մեկնարկից Արցախում եմ, չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել, բայց այս օրերին ամբողջապես տիրապետել և վերլուծել եմ օպերատիվ տեղեկատվությունը և փաստում եմ հետևյալը.


1. Ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանությունները։ Սա պայմանավորվածության հետևանք էր և տարածքի գրավման հրավեր։


2. Իշխանությունից բացի նաև ընդդիմությունը ոչ մի ողջամիտ քայլ չի ձեռնարկել, խիստ անդեմ, համակերպված լուռ վիճակում են։ Այս ընթացքում ՀՀ ԱԺ ընդամենը 2 պատգավորի եմ տեսել Արցախում։


3. Լուսաբանման գործընթացում որոշ ԶԼՄ-ներ և գործիչներ մանիպուլյատիվ կոնտեքստում են ներկայացնում տեղեկատվությունը։


Արդյունքում.


Իշխանությունների ստորության, ընդդիմության կասկածելի լռության և որոշ ԶԼՄ-ների մանիպուլյացիայի պայմաններում Քարագլուխը կորսված է։


Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն նախևառաջ գործող կառավարող ուժն է։


Իրենց քթերից է գալու Քարագլուխն ու Փառուխը, իրենց խղճին է զոհված հիանալի սպա Միրզոյան Դավիթն ու մյուս տղերքը։


Քարագլխի շուրջ 1200 հեկտարը պարզապես հող չէ, դա ռազմավարական նշանակության բարձունք է և մեր հայրենիքի անբաժանելի հատված` ինչպես օրինակ Երևանի Կասկադը, Գյումրու հրապարակն ու Ծաղկաձորի ճոպանուղին։


Ի վերջո, քանի դեռ մենք հանդուրժում ենք այս իշխանություններին, իսկ իրենք հանդուրժում են այսպիսի կորուստները, ապա Արցախի սահմաններին նորանոր սադրանքներ են լինելու, շատ ռիսկային հատվածներ կան, որոնց տեղը թշնամին շատ լավ գիտի և այս ճակատագրին արժանանալու են նաև այլ բնակավայրեր ու բարձունքներ։


Աստված պահապան մեր հայրենիքին !


Արմեն Խաչիկյան


30.03.22թ.


Հ.Գ. Նկարում Քարագլուխ ռազմավարական բարձունքում եմ երկու շաբաթ առաջ։ Հիմա այստեղ թուրքեր են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր