Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից          Ինչու է մեկնում Ռուսաստան․ «Հրապարակ»       Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ»    

02 ապր 2022 14:35

Ինչ-որ սրիկաներ պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին

Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին։ Համեմատե՛ք նախորդ տարի տեղադրածս նկարի հետ (հղումը՝ մեկնաբանությունում):

Ո՞վ է կասկածում, որ սա թուրքի առաջ կզած, մեր արժանապատվությունը թշնամու ոտքերի առաջ «մատաղ արած» ու ամեն օր «մատաղ անող» նիկոլականների ձեռքի գործն է։ Ո՞վ է կասկածում, որ սա նրանց ծրագիրն է - արժեզրել Հերոսի գաղափարը, զրոյացնել մեր արդար պահանջատիրությունը, հայերիս վերածել խաղաղություն մուրացող, երազանք չունեցող մարդկանց անիմաստ բազմության»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր