Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ իբր մեզ նվեր են անում, փառք Աստծո, թող գոնե այդ 10 հոգին էլ հետ գան

Նրա խոսքով, հայ ռազմագերիներին հայկական կողմին վերադարձնելով՝ «մեզ լավություն են անում, մեզ նվեր են անում»։
«Մեր տղերքին տարել են, նստացրել են, տանջել են, հետո էլ ուրիշի բանով մեզ նվեր են անում։ Սա գեոպոլիտիկ թրաֆիքինգ է, գեոպոլիտիկ մարմնավաճառություն է, ստրկատիրություն է, խայտառակություն է։ Մենք էլ ունենալով այս ապիկար ռեժիմը՝ 1,5 տարի է չենք կարողանում մեր երեխաներին հետ բերել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից բոլոր կետերը կատարվել է, միայն այս կետը չի կատարվել»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։