Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 ապր 2022 13:34

Բռնապետն ինքնավստահ, արհամարհական քմծիծաղը դեմքին, նայում է իր զոհին, իսկ «հերոսը» ընկճված, խեղճացած կուչ է եկել աթոռին

Նայում եմ բրյուսելյան ընթրիքի լուսանկարը և ամոթից չգիտես ինչ անես։ ԵՄ նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական կիսաժպիտը դեմքին, ներողամտորեն նայում է Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Ադրբեջանի նախագահն ինքնավստահ, արհամարհական քմծիծաղը դեմքին, նույնպես նայում է իր զոհին։ Իսկ «հերոսը» մռայլ, ընկճված, խեղճացած կուչ է եկել աթոռին։Եվ նա ներկայացնում է Հայաստանը։
Նրա այդ ողորմելի տեսքը միայն արդեն խայտառակ է անում մեզ բոլորիս։ Նման կիսագրագետ, ողորմելի ղեկավար, համոզված եմ Հայաստանն իր ողջ պատմության մեջ չի ունեցել։
 
Նման ողորմելիներ, բնականաբար կան բոլոր ազգերի մեջ, բայց բացառվում է, որ դրանք ոչ միայն գան իշխանության, այլև երկիրը պարտության մատնելուց, հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, շարունակեն մնալ իշխանության։ ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ․․․

Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր