Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

07 ապր 2022 14:55

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե խաղաղության պայմանագրի համար հիմք է ընդունվելու Ադրբեջանի ներկայացված բազային սկզբունքները

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Փաշինյանի-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հանդիպումը համարել է «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»:

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Բրյուսելում 4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե խաղաղության պայմանագրի ուղղությամբ կողմերը աշխատելու են հիմք ընդունելով Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ քաշված նախաձեռնությունը եւ այն բազային սկզբունքները, որոնք Բաքուն ներկայացրել է որոշ ժամանակ առաջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր