Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

09 ապր 2022 17:00

Վլադիմիր Ժիրինովսկու իրերը հանվել են վաճառքի

Համացանցում բազմաթիվ գովազդներ են հայտնվել ապրիլի 6-ին մահացած Լիբերալ-ժողովրդական կուսակցության  առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու տարբեր իրերի վաճառքի մասին։ Դրանց մեծ մասը հրապարակվել է Avito ծառայությունում։

Այսպիսով, մարդիկ սկսել են վաճառել քաղաքական գործչի գրքերը` նրա ինքնագրով կամ պարզապես թղթի վրա մնացած ինքնագրերով։ Այս լոտերի գինը սկսվում է 20 հազար ռուբլուց և հասնում 250 հազարի։

Բացի այդ, մոսկվացիները պատրաստ են վաճառել քաղաքական գործչի այցեքարտերը։ Միջին հաշվով, մեկ կտորը կարժենա 10-15 հազար ռուբլի: Գովազդային ծառայությունում կարելի է գտնել առաջարկներ Ժիրինովսկու անձնական իրերի վաճառքի համար՝ շապիկներ և ջինսեր, կոստյումներ, ժամացույցներ և շատ այլ իրեր: Որոշ լոտերի գները հասնում են մեկ միլիոն ռուբլու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր