Եվրոն ավելի էժան է, քան դոլարը, իսկ ռուսակա՞նը...

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 407 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 409 դրամ է, իսկ վաճառքը՝ 413 դրամ։
Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում առքի միջին փոխարժեքը կազմում է 400.25 դրամ (օգոստոսի 18-ի համեմատ արժեզրկվել է 4.11 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 412 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ առքի դեպքում կազմում է 6.46 դրամ՝ արժևորվելով 0.12 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 7 դրամ է։