Տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգությունը, 2-րդ պլան մղվեց Բերձորի և Աղավնոյի հանձնումը...դեռ «Սուրմալուի» վերքը բաց, իսկ մեզ ահաբեկում են մետրոյում ռումբ տեղադրելու մասին տեղեկատվությամբ..          Շինարարները սպառնում են քանդել գաղութի պատերը, եթե իրենց աշխատավարձը չտան       Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին ինքնասպանություն գործել.Երևանի քիթը ուրիշ ոչ ոք չի սրբի    

11 ապր 2022 10:00

Մտահոգության ևս մեկ լուրջ առիթ Երեւանի համար. փորձագետը Հարավային Օսիայի ՌԴ-ի կազմ մտնելու մասին

Regnum.ru–ն գրում է, որ ներկայումս ռուսական կողմից պաշտոնական հայտարարություններ չեն արվել Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ, հավանաբար, Մոսկվայի համաձայնությունը դեռ չի ստացվել: Նման կերպ է REGNUM-ի թղթակցին ասել  UNIVER Capital ներդրումային ընկերության փորձագետ Վլադիսլավ Իսաևը։

«Հարավային Օսիայի ղեկավարության համար այս հայտարարությունը կարող են լինել նախընտրական խաղ առաջիկա ընտրություններում ավելի մեծ աջակցություն ստանալու հույսով։ Բայց եթե դրանից հետո հանրաքվե չլինի, ապա հանրապետության բնակչության արձագանքը կարող է բացասական լինել։ Թեև հանրապետության վիճակը ոչնչով չի տարբերվում ռուսական որևէ տարածաշրջանից, և ինչ որ առումով այն նույնիսկ ավելի ազատ է, քանի որ Մոսկվայի կողմից ավելի քիչ վերահսկողություն կա, այնուամենայնիվ, որպես Ռուսաստանի մաս Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորման գաղափարը այնտեղ շատ տարածված է: Ի վերջո, ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ Ռուսաստանը կմնա այնքան ուժեղ, իսկ Վրաստանը այնքան թույլ, որ չփորձի ռեւանշի հասնել։ Իսկ մուտքը Ռուսաստան մեծ երաշխիք է տալիս, թեկուզ զուտ ֆորմալ, որը մեր ժամանակներում քիչ արժեք չունի։ Այն թե ո՞րը կլինի հետագա սցենարը, կարելի է միայն գուշակել։ Հավանաբար, Վրաստանը ստիպված կլինի արձագանքել նման հանրաքվեին, քանի որ եթե նրա կողմից արձագանք չլինի, ապա Աբխազիայի, Աջարիայի և հայերով խիտ բնակեցված տարածքների անջատման հավանականությունը կմեծանա։

Այս ամենը կարող է նրան մղել միանալու հակառուսական պատժամիջոցներին, ինչից Թբիլիսին առայժմ ձեռնպահ է մնում։ Վերջինս էլ իր հերթին կարող է դժվարություններ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապի հետ կապված։ Նկատի ունենալով այն, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին բարդ է, դա ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Երեւանի համար մտահոգության լուրջ առիթ է։

Հնարավոր է, որ քանի դեռ հանրաքվեի ծրագրերը հնչում են որպես հիպոթետիկ սպառնալիք, գուցե թե որպես այլընտրանք Վրաստանին առաջարկվի ճանաչել այդ հանրապետությունների անկախությունը և արտոնյալ մուտք գործել ԵԱՏՄ, ներդրումներ և տնտեսական աջակցություն ցուցաբերվի։

Այնուամենայնիվ, ներկա պահը, մի կողմից, նվազեցնում է նման քայլի վտանգը, քանի որ ամեն դեպքում, Արևմուտքը լրջորեն սպառնալու գրեթե ոչինչ չունի, մյուս կողմից մեծացնում է Ռուսաստանին միանգամից մի քանի ուղղություններով այլ հակամարտությունների մեջ ներքաշվելու վտանգները»,- պարզաբանել է փորձագետը:

Հիշեցնենք, որ նախագահ Անատոլի Բիբիլովը ասել է, որ Հարավային Օսիան շուտով իրավական քայլեր կձեռնարկի, որոնք թույլ կտան հանրապետությանը մտնել Ռուսաստանի կազմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր