Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 ապր 2022 15:30

Դրոշը թքել-կպցնելու նպատակն եմ ուզում հասկանալ․Մենք տեսանք, որ Սեյրան Օհանյանը հենց ամբիոնի կպչուն տեղում թքոտում է և կպցնում դրոշը

Պետք է հասկանալ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին թքել-կպցնելու նպատակը, եթե քաղաքական ակցիա է, հիմա իրենց սեղաններին թքած-կպցրած է Արցախի դրոշը և որևէ մեկը այն չի հեռացրել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։


«Մենք տեսանք, որ Սեյրան Օհանյանը հենց ամբիոնի կպչուն տեղում թքոտում է և կպցնում է դրոշը, եթե դրոշը թքել-կպցնելը քաղաքական ակցիա է, ապա ակցիան մինչ այս պահը շարունակվում է»,- ասաց նա։


Հակոբյանը նշեց, որ իրենք վատ չեն զգում Ացախի դրոշի տեղադրումից և հիշեցեց, որ այս պահին ԱԺ-ում 20-ից ավել Արցախի դրոշ կա տեղադրված։


Պատգամավորը չպատասխանեց այն հարցին, թե ինչու իրենց իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո չեն այցելել Արցախ։


Հարցին՝ ինչպես կմեկնաբանի իշխանության այն հայտարարությունը, որ ընդդիմության այցը Արցախ կարող է սադրանքների տեղիք տալ, Հակոբյանը ասաց․ «Այո, երբեմն եղել են այցեր, որոնք հանգեցրել են սադրանքի և ընդդիմության որոշ աշխատանքներ համաձայնեցված են Ադրբեջանի բանակի հետ, որովհետև եղել են այցեր, որոնցից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից եղել է սադրանք։ Կամ իրենց հնարահավաքը որքանո՞վ էր տեղին, եթե հաջորդ օրը Փաշինյանը պետք է Բրյուսելում հանդիպեր Ալիևի հետ»։


Խոսելով Ալեն Սիմոնյանին ուղեկցող մեքենաների համար բյուջեից հատկացված գումարերին, Հակոբյանը ասաց․


«Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե կառավարությունը քանի միլիարդ դրամ գումար է հատկացրել Արցախին, բայց խոսում ենք Ալեն Սիմոնյանի մեքենայի մասին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր