Ուկրաինական խմբավորումներն ամեն օր մեկը մյուսի հետևից ջարդվում են,չգիտեն՝ ինչ անել վիրավորների հետ, չեն հասկանում՝ ինչ անել և ուր դիմել, դիմադրությունն անօգուտ է

«Ուկրաինայի զինված ուժերի հազարից ավելի ծովային հետևակայիններ այսօր հանձնվել են Մարիուպոլում։ Նրանց թվում կան հարյուրավոր վիրավորներ։ Սա ճիշտ ընտրություն է»,- գրել է նա Telegram-ում։
Կադիրովի խոսքով՝ ուկրաինական խմբավորումներն ամեն օր մեկը մյուսի հետևից ջարդվում են։ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորները «չգիտեն՝ ինչ անել վիրավորների հետ, չեն հասկանում՝ ինչ անել և ուր դիմել, քանի որ դիմադրությունն անօգուտ է, իսկ մարտական ուժեր գրեթե չեն մնացել»։ Ակտիվ են միայն առանձին փոքր խմբերը, հավելել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: