Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին       ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը    

13 ապր 2022 12:45

Տեսանյութ.«Բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց օրինական տերերին»

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած նոյեմբերի 9-ի մահափորձը բացահայտված չէ, նա ուղղորդեց իրավապահներին՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց օրինական տերերին».


«Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ: Պատմականորեն ապացուցված փաստ է՝ նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են և ոչ թե փակվում, նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են և ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են:


Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են ու սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց, մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչև օրս բացահայտված չեն, և մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր