Տեսանյութ.Փաշինյանի սկանդալային հայտարարությունները՝ ՀՀ ԶՈՒ-երում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել

«Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր Հայաստանի ժողովրդավարության վրա։ Մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն բացահայտ կերպով քաղաքականության մեջ՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով։ Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, դեռևս պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ՝ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո, հասավ իր նպատակին։ Պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կատարվում է սահմանին, այլ այն, թե ինչ է կատարվում Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում»,- նշեց Փաշինյանը՝ հայտարարելով, թե ԶՈՒ քաղաքականացումը հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը և հետահայաց վերլուծելու դեպքում տպավորություն է. թե անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափոխության շարժառիթ ձևակերպելու համար։
Փաշինյանի խոսքով՝ մի շարք բարձրաստիճան զինվորականների՝ բացահայտ հայտնվելն ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, գործնականում՝ դրանից առաջ, հաստատում են վարկածները, որոնց մասին նախկինում խոսվել է։ Վերջինս հայտարարեց, թե անպատասխանատվության, քաղաքականացման և ընդդիմադիրացման ֆոնին է, որ ՀՀ ԶՈՒ-երում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել։