Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

15 ապր 2022 13:37

Ռուսական բանակը պատրաստվում է ճակատամարտի, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհայինից հետո. Խրոլենկո

Ռուսական բանակը պատրաստվում է ճակատամարտի, որի նմանը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. հայտարարել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն:

«Երկու կողմերն էլ Դոնբասի համար մղվող ճակատամարտում կօգտագործեն հարյուրհազարավոր անձնակազմ և ամեն տեսակ զենքի հազարավոր միավորներ։ Միակ բանը, որ այնտեղ չի կիրառվի, զանգվածային ոչնչացման զենքն է։ Ներկայումս Ուկրաինան փորձում է լրացնել սպառազինության կորուստը՝ խնդրելով ռազմական օգնություն Արեւելյան Եվրոպայից։ Սակայն այդ տեխնիկան, առանց փորձառու մասնագետների, ոչ մի կերպ չի օգնի Կիեւին ռուսական բանակի դեմ պայքարում»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր