Չի բացառվում, որ այս իշխանությունները Թուրքիային և Ադրբեջանին խնդրեն սահմանային միջադեպեր առաջացնել.Պատերազմի վտանգն ուռճացվում է, որպեսզի հիմնավորվեն զիջումները

«Ես ուզում եմ մեր ժողովրդին փոխանցել, որ պատերազմի վտանգ չկա: Պատերազմ Արցախում, դա նշանակում է՝ պատերազմ Ռուսաստանի և Իրանի դեմ, պատերազմ՝ Հայաստանի դեմ: Էս պահին էդ վտանգը չկա, դա ուռճացվում է, որպեսզի հիմնավորվեն զիջումները»,- նշեց Թևանյանը:
«Այս իշխանությունները, երբ որ ժողովրդին վախեցնում են պատերազմով, իրականում դրա տակ պետք է հասկանալ հետևյալը. մենք տեսել ենք, որ օպերատիվ կապ կա Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան իշխանությունների միջև, այս իշխանության լկտիության մակարդակի վրա չկասկածելով, չի բացառվում, որ նույն Թուրքիային և Ադրբեջանին խնդրելու են, որպեսզի սահմանային միջադեպեր, լարվածություն առաջացվի, որպեսզի դա հայ ժողովրդի վրա վաճառվի, թե տեսեք՝ պատերազմ է լինելու, եթե ներքին ցնցումներ լինեն»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ իրենք նույնպես ներքին ցնցումներ չեն ուզում: