Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

15 ապր 2022 15:02

Հեյդար Ալիևի հուշարձանի հեղինակը հնարավոր է`քանդակի Ծառուկյանի պատվիրած Քրիստոսի արձանը

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել խորհրդային հայտնի քանդակագործ Սալավաթ Շչերբակովին, ում ներկայացրել է Քրիստոսի 33-մետրանոց արձանի իր գաղափարը։
«Իմ նպատակն է, որ հուշարձանը լինի լավագույնը աշխարհում և արտացոլի մեր ժողովրդի արժեքները, այն ժողովրդի, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը», - ասել է Ծառուկյանը քանդակագործների հետ հանդիպման ժամանակ:
Շչերբակովին զարմացել է մրցույթի մասնակիցների մեծ թիվը։ Նա պատրաստակամություն է հայտնել ներկայացնել իր տարբերակը։ Քանդակագործի կարծիքով՝ գաղափարը տպավորիչ է, և դրա իրականացման համար պետք է ջանքեր գործադրել ։
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց շատ հայ ընկերներ ունեմ։ Այսինքն՝ ես ամեն ինչ գիտեմ ձեր երկրի մասին։ Տպավորությունները աննկարագրելի են», - ասաց նա։
Շչերբակովը Հեյդար Ալիևի (Բաքու, 2005), Բադեն-Բադենի արքայադուստր Լուիզայի (Բադեն-Բադեն, 2008), «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի հեղինակն է Պոկլոննայա լեռան (Մոսկվա 2010)։ Նա նաև քանդակել է Վլադիմիր Մեծի (Մոսկվա, 2016), Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանները (Մոսկվա, 2017) և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր