Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

18 ապր 2022 13:25

Տեսանյութ.ՀՀ-ի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու . Մեր քայլերը պետք է լինեն հստակ ծրագրված

Դիմում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր այս իրավիճակում հիասթափվել, հուսահատվել են, դա այս իրավիճակում լուծում չէ. պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած պայքարին։

«Հուսահատվելով, մարդկայնորեն նեղվելով՝ այս իրավիճակից դուրս չենք գալու։ Իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին», - ասաց Արամ Վարդևանյանը։

«Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր, որի մանրամասներն առաջիկայում կներկայացվեն։ Ես կխնդրեմ մեր հայրենակիցներին փոքր ինչ համբերել, բայց փոքր-ինչ, երկար չի լինելու»,-ասաց նա:

«Սա այնպիսի ժամանակաշրջան է, որ մեր գործողությունները պետք է լինեն հստակ ծրագրավորված ու համակարգված։ Մենք հենց այդպես ենք տրամադրված։ Սա բավականաչափ լուրջ գործողությունների ծրագիր է լինելու», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորը կարևորեց ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է։

«Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, Հայաստանի Հանրապետության «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասաց Արամ Վարդևանյանը՝ չցանկանալով իրենց պայքարի ժամկետներ նշել:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ին Մոսկվա կատարվելիք այցից, պատգամավորն ընդգծեց` Փաշինյանի թե միջազգային այցերից, թե առհասարակ իր գործողություններից որևէ դրական ակնկալիք չի ունեցել, չունի, հակառակը` մշտապես տագնապի զգացում ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր