Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

18 ապր 2022 14:57

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը լուրջ փոփոխությունների կհանգեցնի աշխարհումբացում է նոր սառը պատերազմի դարաշրջանը.

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը լուրջ փոփոխությունների կհանգեցնի աշխարհում. աշխարհը թեւակոխում է Սառը պատերազմի նոր դարաշրջան, և մենք պետք է պատրաստվենք դրա հետևանքներին։ Այս մասին Ստամբուլի նախագահական Դոլմաբահչե նստավայրում ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով,՝ նոր իրողությունները կազդեն բազմաթիվ ոլորտների վրա, այդ թվում՝ սննդի, էներգետիկայի, կիբերանվտանգության և այլն։

Քալընը հիշեցրել է Անկարայի խաղաղապահ ջանքերը Սև ծովի հյուսիսում պատերազմին վերջ տալու ուղղությամբ։ Դրա վառ վկայությունն են դարձել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները Անթալիայում և Ստամբուլում։ Քալընի խոսքով՝ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումից հետո շատերը խաղաղության հույս ունեին, բայց հետո իրավիճակը կրկին բարդացավ։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն պատժամիջոցների վրա, որոնք նախկինում կիրառվել են Թուրքիայի դեմ՝ ի պատասխան Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման։ «Մենք պետք է մոտեցնենք մեր դիրքորոշումները, մինչդեռ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ սահմանափակումները հակասում են գործընկերության ոգուն»,- ընդգծել է Քալինը։

Իր հերթին, ամերիկացի սենատոր Ռիչարդ Շելբին Թուրքիային անվանել է «ԱՄՆ-ի նշանակալի բարեկամ»։

«Թուրքիան ԱՄՆ-ի համար շատ կարևոր բարեկամ է, և մենք այստեղ ենք՝ աջակցելու այս բարեկամությանը առևտրի, դիվանագիտության և պաշտպանական կապերի համատեքստում։ Թուրքիան եղել և մնում է ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ. սա այն է, ինչ մենք հարգում ենք»,- ասել է կոնգրեսականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր