Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 ապր 2022 19:08

Դժվարացած շնչառությունը՝ վտանգավոր վիճակի պատճառ

Որոշ իրավիճակներում շնչահեղձությունը կարող է վկայել մարդու համար վտանգավոր խախտման մասին։ Այս կարծիքը հայտնել է թոքաբան եւ թերապեւտ Անդրեյ Մակարեւիչը (Ռուսաստան)։

Դժվարացած շնչառությամբ մարդը չի կարող լիարժեք շնչել, խորը շունչ քաշելու փորձն անհաջող է ստացվում, շնչառությունը դառնում է ավելի մակերեսային, եւ մարմինը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին։ Հաճախ այս վիճակը առաջացնում է հուզմունք, խուճապ։

Նրա խոսքով՝ չի կարելի անետեսել այս դրվագները, քանի որ դրանք կարող են վտանգավոր վիճակի պատճառ լինել։

Մակարեւիչը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հետեւյալ առանձնահատկություններին՝

Սովորական արտաշնչելիս շունչ քաշելու անհնարինության զգացում։ Սա կարող է վկայել սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության կամ կարդիոմիոպաթիայի մասին;
Սովորական շնչառության ժամանակ ծանր, անհարմար, ցավոտ արտաշնչումը, որը կարող է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) հնարավոր նշան լինել։
Երբ մարդու համար դժվար է ներշնչել, հետո արտաշնչել, կարելի է կասկածել սրտի ծանր վնասվածք կամ նյարդային, շնչառական համակարգերի վրա ազդող պաթոլոգիաներ:
Եթե նման խնդիրներ եք նկատել, պետք է դիմել բժշկի՝ պարզելու դրանց պատճառները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր