Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

20 ապր 2022 11:03

Հիմա, խաղից դուրս ենք մնալու և միակ բանը, որ մեզնից պահանջվելու է,հորդորելու են, որ հանկարծ «չկրակենք»

Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. «Էնքան ասեցինք «փոքր ազգ» ենք, որ մնացինք «գաճաճ»


«Թավշյա հեղափոխությունից» հետո, մենք ունեինք իդեալական հնարավորություն լրիվ վերակառուցելու մեր տնտեսությունը՝ իմ առաջարկած «ծրագրով»։ Փոխարենը՝ բռնեցինք «լոլիկի» ու «գոմերի» ճանապարհն ու մտանք ճգնաժամի ու պատերազմի մեջ՝ լրիվ անպատրաստ։


Կորցրինք՝ 100% հնարավորության առնվազն 50%-ը։
Արագ վերակառուցման երկրորդ շանսն ընձեռվեց պատերազմից անմիջապես հետո։ Մենք մսխեցինք և դա՝ «քաղաքական բալագան» սարքելով։ Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը՝ կարող եմ ասել, որ կորցրել ենք «վերափոխման» հնարավորության ևս 30%-ը։
Մնացել է «վերափոխման» հնարավորության միայն 20%-ը՝ այն էլ՝ տեսականորեն։ Այդ 20%-ի հեռանկարը պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Դրանք չեն կարող լինել նպաստավոր կամ անբարենպաստ՝ երկարաժամկետ են և փոփոխական։ Ամեն ինչ մեզնից է կախված, բայց արդեն լինելու է չափազանց բարդ։


Նշմարվում է հետագա զարգացումների հետևյալ հավանական սցենարը։


Նախ՝ Ռուսաստանի մասով։ Ամենայն հավանականությամբ, տնտեսական համակարգը վերափոխվելու է դեպի «պետական կապիտալիզմ»՝ խոշոր բիզնեսը, կառուցվածքային խոշոր ներդրումները պետության վերահսկողության (ուղղորդման) տակ, միջին ու փոքր բիզնեսին բացարձակ ազատություն ու բարենպաստ պայմաններ։ Ռուսաստանն ունի (առավել ևս պատժամիջոցների շարունակականության պայմաններում) և՛ պահանջարկային, և՛ հումքային, և՛ մոնետար ներուժ՝ արդյունավետ վերակառուցում իրականացնելու համար, մոտ՝ 5-7 տարվա ընթացքում։


Մեր տարածաշրջանում ռազմական մեծ բախումների հավանականությունը շատ փոքր է թե՛ էներգակիրների մատակարարման, և թե՛ ավելի լայն իմաստով՝ լոգիստիկ նկատառումներով։ Որևէ կողմ դրանում շահագրգռված չէ՝ գոնե տեսանելի ապագայում։ Խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Արևմուտքի մասին է։ Մենք, իհարկե, կարող էինք էական դերակատարում ունենալ այս գործընթացներում, եթե չկորցնեինք մեր տնտեսության «վերափոխման» հնարավորությունները՝ զգալի մասնակցություն։ Մեծ հաշվով՝ հենց այդ նպատակով էլ մշակվել էր «ծրագիրը»։ Հիմա, խաղից դուրս ենք մնալու և միակ բանը, որ մեզնից պահանջվելու է (հորդորելու են), որ հանկարծ «չկրակենք»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր