Միջադեպ՝ Ազատության հրապարակում․ քաղաքացիներից մեկը հայհոյանքներ է հնչեցրել հացադուլ իրականացնող տղաների հասցեին

«Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո միջադեպ ծագեց: Ես կարծում եմ, որ մեր իրավապահ ոստիկանները խնդիրը կկանխեն»,-դեպքից մանրամասներ պատմեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հարբած եկել, հայհոյանքներ էր տալիս, էդ տղեն էլ չափալախել է, լավ է արել»,-ասաց զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը: