Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

21 ապր 2022 10:17

Արցախցին սպասում է պատերազմի,լինելու է նոր Սարդարապատի․փաստաթղթի տակ չպետք է ստորագրվի, ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ:


- Հայաստանի ընդդիմադիրները իշխանությունների հրաժարականի պահանջով ակցիաներ են անում, ի՞նչ եք կարծում` կհաջողե՞ն:


- Դժվարանում ե մ ասել, անկանխատեսելի է: Գուցե այսօր հնարավոր չէ, բայց վաղը հնարավոր լինի կամ հակառակը: Հնարավոր է տարիներ տեւի այդ պայքարը: Ոչ մեկն ասել չի կարող, թե վաղն ինչ կլինի:


- Ընդդիմությանը վստահո՞ւմ եք:


- Ընդդիմությունը շատ բազմաշերտ է:


- Խոսքս վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը:


- Պատգամավորներից շատերին ճանաչում, հարգում եւ ընդունում եմ, սակայն ժողովուրդը նրանց անունը կապում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, դա վարկաբեկում է նրանց, սակայն նրանց շարքերում կան ազգի նվիրյալներ, որոնց պաշտում եմ:


- Կարծում եք` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են:


- Չէ , ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարում նրանց անունը ցեխոտեցին: Նրանց շարքերում կան հայրենիքի նվիրյալներ։ Ինչ խոսք, բացթողումներ էլ են ունեցել, բայց Արցախն ազատագրելն ու երեսուն տարի պահելը քիչ բան չէր:


- Ի՞նչ տվեց ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան:


- Եթե հավասարը հավասարի հետ է հանդիպում, ակնկալիքներ լինում են, բայց այսօր մենք պարտված կողմ ենք, երկրի վարչապետի ցանկացած հանդիպում մեզ ոչ մի լավ բան չի տալու, քանի մենք այս հոգեվիճակում ենք: Պետք է պարտվողական կեցվածքից դուրս գալ:


- Իսկ դա ինչպե՞ս եք պատկերացնում:


- Դրա համար ժամանակ է պետք: Հզոր տնտեսություն, զենք, բանակ: Այսօր երկրի ղեկավարը որեւէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի: Ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի:


- Արցախի իշխանությունների անելիքն այս համատեքստում ո՞րն է:


- Արցախի իշխանություններին ոչ մի ատյանում խոսք չեն տալիս: Հայաստանն է Արցախի անունից հանդես եկողը: Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ոչ մեկը մեր փոխարեն իրավունք չունի խոսել մեր ժողովրդի ճակատագրի մասին: Նախկինում անընդհատ ասում էին, թե Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մեջ մտնեն: Նույնը պետք է հիմա արվի: Արցախի իշխանությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային կառույցներում պետք է կարողանան իրենց խոսքն ասել: Եթե ոչ, ապա մնում է զինվելն ու սպասելը վատագույնի:


- Իսկ Արցախում տրամադրությունն ինչպիսի՞ն է:


- Արցախցին սպասում է պատերազմի: Լինելու է նոր Սարդարապատ, թեկուզ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ որոշումներ ընդունեն, մեկ է` Արցախը չի հանձնվելու: Ուղղակի այն, ինչ երեսուն տարի սրբորեն պահել էինք, դառնում է զրո, հիմա պետք է սկսել զրոյից: Պետք է կամավորական ջոկատներ ձեւավորվեն, ու հասնենք արդյունքի:


- Բայց այսօր մարդկանց մեջ, ինչպես 88-ին էր, կա՞ Արցախի ու Հայաստանի միասնական լինելու գաղափարը:


- Միանշանակ: Երբ պահը գալիս է, հայ ազգը դառնում է մի մարմին: Այս պահին գուցե քաղաքական խժդժոցների մեջ կան տարաձայնություններ, սակայն մենք միասնական ենք: Մեծից փոքր պատրաստ ենք զենք վերցնել:


- Իսկ չե՞ք կարծում, որ պահն արդեն եկել է:


- Այն ժամանակ, երբ դիվանագիտությունն անզոր լինի, գալու է համախմբվելու ժամանակը: Արցախն Ադրբեջանին տալով՝ դարձնելու ենք Նախիջեւան, առնվազն տասը տարի հետո այստեղ մարդ չի մնալու։ Սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում՝ նաեւ իշխանությունն ու ընդդիմությունը: Արցախցին այսօր գիտակցում է սա ու պատրաստ է զենք վերցնել:


- Արցախցիներին նաեւ մեղադրում են Արցախը լքելու մեջ:


- Ես միշտ այդ թեմայով բանավիճում եմ: Արցախի 10 տոկոսը չի որոշում արցախցու ով լինելը: Ճիշտ է, պատերազմի ժամանակ ջիպերով փախչողների ես էլ եմ տեսել, բայց դա ընդամենը 10 տոկոսն է: Մորթապաշտներ ամեն տեղ էլ կան: Եթե վերցնենք Հայաստանը, Երեւանը, գուցե այնտեղ հակառակը լինի՝ 10 տոկոսը հայրենասեր լինի, մնացածը` ոչ: Քաշաթաղի շրջանը, ունենալով ընդամենը 9 հազար բնակիչ, տվել է ահռելի շատ զոհեր ու վիրավորներ: Հայաստանի ոչ մի բնակավայր այդքան զոհ ու վիրավոր չի տվել: Եթե չեն կռվել, այդքան զոհ որտեղի՞ց: Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք արցախցիներին չսիրելով՝ փորձում են վարկաբեկել մեզ, սակայն իրականությունն այլ է: 80 տարեկան մարդը պատերազմի օրերին աշխատում էր, 60 տարեկանը զենքը ձեռքին կռիվ տալիս…»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր