Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 ապր 2022 16:55

Անկարայի վրա ճնշումը այսօր արդեն կարելի է տեսնել. կարգավորում է Երեւանի հետ իր հարաբերությունները՝ խուսափելու Ցեղասպանության հնարավոր ճանաչումից

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ինքնանպատակ չէ։ Սա, ի վերջո, կստիպի Թուրքիային ընդունել իր մեղքը եւ պատասխանատվություն ստանձնել։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Անկարայի վրա ճնշումը, ըստ նրա, այսօր արդեն կարելի է տեսնել. «Դա է պատճառը, որ Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղիղ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որ լավ կլինի, եթե նա ինքնուրույն լուծի Հայաստանի հետ կապված իր հարցերը»,-պարզաբանեց Մանոյանը։ Այս պայմաններում Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, ըստ փորձագետի, չափազանց խնդրահարույց է եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր