Հունիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 21-ին ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Հունիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 ապր 2022 16:18

Փաշինյանի թիմը հիմա շատ լուրջ նախապատրաստական աշխատանքների մեջ է, փորձելու է անել իրեն բնորոշ ամենավտանգավոր քայլը՝ երկիրը տանել քաղաքացիական բախումների

Շատ լավ է, որ այս շարժումը չի առաջնորդում որևէ քաղաքական ուժ, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ է ուզում, որ որևէ քաղաքական ուժ առաջնորդի, որպեսզի ինքը այդ քաղաքական ուժի լիդերին սարքի հրեշ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վիրավոր գազանի նման հայտնվել է վանդակում։
«Ինքը փորձելու է անել իրեն բնորոշ միակ ու ամենավտանգավոր քայլը՝ երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Նա արյուն է ուզում, նա երկիրը տանելու է բախումների, ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել սադանքների։ Նրանք ուղարկելու են ագրեսիվ խմբեր, ինչպես այն օրը, երբ իր աղանդի վկաներից մեկը ֆեյսբուքում գրել էր, թե կազմավորում ենք խմբեր, սրանց բոլորին սատկացնելու ենք։ Այո, անելու են, իրենք որոշ կանանց վճարել են, որոնց հագցնելու են սևազգեստ մայրերի շորեր։ Չե՞ք ամաչում, դա սրբապղծություն է որդի կորցրած մոր առաջ։
Դուք չլինելով որդելորույս մայր՝ համաձայնել եք Նիկոլի գրպանում հայտնված անբորականի վաստակ օլիգարխիների փողերով հագնել սևազգեստ մոր շորեր ու հիմա չի բացառվում, որ հենց մեր զրույցի ընթացքում էդպիսի մեկին բաց թողնեն՝ մի, ասենք, Ծերեթելիի «կլիենտի» բաց թողնեն ու նա սկսի բղավել ՝ գնացեք, մենք ձեզ չենք ուզում և այլն։ Իմացեք այդ ամենը լինելու է կազմակերպված»։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հիմա շատ լուրջ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ «Իրենք գիտեն, որ ընդդիմության հիմնական ակցիաները լինելու են առաջիկա օրերին։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասշտաբային հանրահավաք։ Մարզպետներին հանձնարարաված է տեսնել, թե ինչքան մարդ կարող են բերել, իրենց ուզածը բախում հրահրելն է, որպեսզի էստեղի ժողովուրդը բախվի Նիկոլի մարզպետների բերած ժողովրդի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր