Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 դեկ 2022 14:14

Ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ հրապարակային կոչը հնչել է Արցախի հերոսի շուրթերից. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սամվել Բաբայանը «Սիվիլնեթ»-ի եթերում Թաթուլ Հակոբյանին սատկացնելու կոչ է անում


Քիչ առաջ իմ ընկերներից մեկն ինձ ուղարկեց Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար և այսօրվա Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Սամվել Բաբայանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ի Արշալույս Մղդեսյանի հետ, որտեղ իմ հասցեին հնչում են անկիրթ, սանձարձակ ու վիրավորական խոսքեր, այդ թվում՝ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ բացահայտ կոչ (հարցազրույցում՝ 25:00-ից): Հարգարժան Բաբայանը, որի հետ մի շարք հարցազրույցներ եմ վարել Հայաստանում և Արցախում, իմ «Արցախյան օրագիր» գրքում ներկայացրել որպես կարևոր գործող անձ, վիրավորվել է իմ այն հայտարարությունից, որ 1998 թվականին Հայաստանում իրականացրած հեղաշրջամ պատասխանատուները, որոնց մեջ ես նշել եմ նաև նրա անունը, թույլ չտվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն հաստատել և նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում:


Պարոն Բաբայանի հետ հեղաշրջման պատասխանատուների շարքում նշել եմ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ Արկադի Ղուկասյանին, Վարդան Օսկանյանին: Մի քանի անգամ գրել եմ, որ նրանք էին, որ Արցախի հարցն օգտագործելով, Հայաստանում իրականացրեցին հեղաշրջում, եկան իշխանության և թույլ չտվեցին կարգավորում:


Հարգարժան Բաբայանը, մասնավորապես, առաջարկում է ՍԱՏԿԱՑՆԵԼ ինձ (չի նշում, թե ով պիտի այդ մարդասպանությունը կատարի, գուցե Սիրիայում ծնված «ՍիվիլՆեթ»-ի հիմնադիրներ Վարդան Օսկանյա՞նը կա՛մ Սալբի Ղազարյա՞նը, իսկ գուցե «ՍիվիլՆեթ»-ի խմբագիր Կարեն Հարությունյա՞նը կա՛մ Արշալույս Մղդեսյա՞նը, կա՛մ գուցե հենց ինքը՝ պարոն Բաբայա՞նը), քանի որ ես կողմ եմ եղել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը, որ այս օրը չհասնենք:


Պարոն Բաբայանը, «ՍիվիլՆեթ»-ի եթերն օգտագործելով, ըստ էության, հասարակությանը կոչ է անում չհանդուրժել իմ նմանների գոյությունը և ՍԱՏԿԱՑՆԵԼ: «Սիվիլնեթ»-ը զրույցի այդ հատվածը որևէ կերպ չի կրճատել կամ մեղմել՝ հավատարիմ մնալով խոսքի ազատության սուրբ առաքելությանը:


Ինքը՝ պարոն Բաբայանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր և ուղիղ պատասխանատվություն է կրում ի պաշտոնե, փակ նիստում առաջարկում էր Ռուսաստանից ժամանակ խնդրել՝ Արցախի ԲԵԶԱԳԱՎՈՐԱՉՆԻ կապիտուլյացիայի համար: Այսօր պարոն Բաբայանն ինձ է մեղադրում պարտության մեջ, երբ ինքը 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր:


Իմ կրթվածությունը և դաստիարակությունը թույլ չի տալու որևէ մեկի, այդ թվում՝ պարոն Բաբայանի հասցեին հնչեցնել վիրավորական հայտարարություններ, մանավանդ, որ Արցախի ՊԲ նախարարը մեծ ավանդ ունի 1991-1994թթ. պատերազմում, ես միայն խոսել ու կխոսեմ քաղաքական պատասխանատվության մասին, սակայն մյուս կողմից այս հարցազրույցը և ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ կոչը պետք է արժանանա իրավական գնահատականի:


Առաջիկայում ես իմ իրավաբանի/փաստաբանի օգնությամբ պատշաճ գործընթաց եմ սկսելու պարոն Բաբայանի և «ՍիվիլՆեթ»-ի դեմ, որտեղ սիրով ու նվիրումով աշխատել եմ 10 տարի:


Ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ հրապարակային կոչը հնչել է Արցախի հերոսի շուրթերից և «ՍիվիլՆեթ»-ի լսարանից, ինչը նշանակում է, որ ինձ կյանքից զրկելու սպառնալիքը հավասարապես կիսում են երկուսն էլ:


Ի դեպ, այսօր՝ դեկտեմբերի 29-ը, ծննդյանս օրն է՝ ինձ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ փառահեղ օր Սամվել Բաբայանի և «ՍիվիլՆեթ»-ի համար: Հարգանքներով և բարեկամաբար՝ Թաթուլ Հակոբյան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր