Միգուցե Արայիկ Հարությունյանն իր գործողությունները այժմ համաձայնեցնում է Կրեմլի՞ հետ և ոչ՝ Երեւանի․ «Հրապարակ»

Սակայն վերջին պահին որոշվել է՝ ոչ թե ԱԽ համատեղ նիստ անել, այլ մի խումբ արցախցիների հյուրընկալել ՀՀ կառավարությունում եւ Նիկոլ Փաշինյանի հետ «Արցախում իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման ուղիները» քննարկել, որին կմասնակցեն երկու «կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները», այդ թվում նաեւ՝ խարդախության համար մեղադրվող տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։ Ու թեպետ Փաշինյանը փորձեց շարունակել իր սեւ գործը՝ Արցախի ապագայի մասին խոսելիս շեշտելով ոչ թե «ինքնորոշման իրավունքը», այլ «անվտանգությունը», սակայն Արայիկ Հարությունյանը, որքան էլ զարմանալի է, «խմբագրեց» Փաշինյանին՝ շեշտելով, որ «ինքնորոշման իրավունքից շեղվելու որեւէ ուղղություն չենք տեսնում»։
Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ Արայիկ Հարությունյանը չնայած սերտ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ ենթարկվում նրան, սակայն արդեն իրեն ռուսական մեծ պետության մաս է զգում եւ ավելի շատ իր խոսքն ու գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի, այլ ոչ թե Երեւանի հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։