Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

03 մայիս 2022 13:17

Որ Արման Թաթոյանը համաձայնի առաջնորդել, այդ ՀՀԿ-ՀՅԴ-Քոչարյանական ընդդիմությունը փոխելո՞ւ է իր անցյալը, հարցրե՞լ եք նրան՝ ուզո՞ւմ է գործ ունենալ դրանց հետ

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Ասում են, որ Արման Թաթոյանն առաջնորդի ցուցարար ընդդիմությանը, ամեն ինչ հաջող կընթանա: Հարցնում եմ՝ իսկ որ Արման Թաթոյանը համաձայնի առաջնորդել, այդ ՀՀԿ-ՀՅԴ-Քոչարյանական ընդդիմությունը փոխելո՞ւ է իր անցյալը, փոխվելո՞ւ է ընդհանրապես, թե՞ միայն առաջնորդով ամեն ինչ դզվելու է:


Այդտեղ սկսում են ընկնել սարուձոր, թե բա՝ սաղ հանձնեցին, խաղաղություն ունեինք՝ պատերազմ սարքեցին, ատելության մթնոլորտը պիտի վերցավի, համերաշխություն է պետք:


Հարցնում եմ՝ կարո՞ղ եք ապրել գող, թալանչի հանցագործ, ընտրակեղծարար հարևաններիդ հետ հաշտ ու համերաշխ, երբ ոչ մեկն իր մեղքը չի ընդունում, գողոնը չի վերադարձնում ու ներողություն չի խնդրում ... լռվում են, հետո նորից, իսկ որ Արման Թաթոյանը ... : Հարցրե՞լ եք Արման Թաթոյանին՝ ուզում է գործ ունենալ դրանց հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր