35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

03 մայիս 2022 14:50

Տեսանյութ. Էլ ի՞նչ ասես սրանց նմաններին.Ճամփա փակող տղա ես, արա, թուրքի դեմը փակեիր.Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին

Արցախյան  44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցները, որոնք տեղաշարժվում են սայլակներով, փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան փողոց տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ակցիայի հետևանքով  առաջացած խցանման մեջ գտնվող մեքենաներից մեկից իջած տղամարդը, դիմելով ակցիահի մասնակիցներին, հորդորեց բացել ճաբնապարհը, նշեց՝ ով ցնկացել է, միացել է պայքարին։

Նա խոսում էր ձեռքերը թափահարելով։
«Միանալու լինենք, կմիանանք, տեղը գիտենք»,-ասաց նա։

Պատերազմի բովով անցած, ոտքերն Արցախում թողած տղաներից մեկը նրան հորդորեց հանգիստ խոսել, առանց ձեռքը  բարձրացնելու։
«Մի միացիր, գնա մեքենադ նստիր»,-արձագանքեց անվասայլակոց շարժվող տղամարդը։
«Դե դու էլ գնա Ղարաբաղ»,-հակադարձեց տղամարդը։

Նրա խոսքը զայրացրեց ակցիայի մասնակից ազատամարտիկներին։ Նրանք խնդրեցին ոստիկաններին հեռացնել պրովոկատորին։

Մեկ այլ քաղաքացի իջավ մեքենայից ու սկսեց խոսել. «Ճամփա փակող տղա ես, արա, թուրքի դեմը փակեիր»։

Սա էլ հունից հանեց վերջույթներից զրկված տղաներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր