Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է          Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները       Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր ու հարմարվողական են, բայց հրապարակավ հարձակվում են մեզ վրա    

04 մայիս 2022 15:30

Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում, որոնք այժմ ակտիվ աջակցում են ընդդիմությանը, «փայ» չենք մտել.Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանն ու հոգեւորականներին

Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում, որոնք այժմ ակտիվ աջակցում են ընդդիմությանը, «փայ» չենք մտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ընդդիմության նախաձեռնած լայնածավալ բողոքի ակցիաները։


Նրա խոսքով՝ այդ ընկերությունները չեն վախենում արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը։


«Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել։ Մարտի 1-ից սկսած որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի» տակից հանել: Այո, մենք ենք «մեղավոր»: Ոչինչ։ Վստահ եմ, որ հետեւություններ կանեն։ Վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը մոտիկից կծանոթանան իմ նշած հետեւություններին»,-սպառնաց Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր