Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ          Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը       Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրшվորներ    

05 մայիս 2022 14:47

Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ալիևը ավելի քիչ կասի՝ «Երևանն Ադրբեջան է».ՀՀ-ն էլ Ադրբեջանի ներկայացրած 5կետերին 6կետով է պատասխանել

Ինչպե՞ս եք պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել մի երկրի հետ, որի ղեկավարը` Իլհամ Ալիևը, անգամ Երևանն է համարում Ադրբեջանի տարածք: Այս մասին Կառավարության նիստում լրագրողներից հարց ուղղեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։


«Բնականաբար նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավովորմանը և հանգիստ մթնլորտում աշխատելուն։ Ես հույս ունեմ, որ նման հայտարարությունները հնարավորինս քիչ կլինեն»


Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն էլ այդ հինգ կետին վեց կետով է պատասխանել, և ինքը լուծումը պատկերացնում է այդ հինգ և վեց կետերը միասին քննարկելը, որտեղ մեր կողմից առաջարկվում է նաև Արցախի հարցին լուծում տալը, ինչը նախ նշանակում է Արցախի ժողովրդի  անվտանգության և պաշտպանության իրավունքների հարցերին լուծում գտնելը, որից հետո կքննարկվի նաև Արցախի ստատուսի հարցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր