Դոդոշի թույն, աքլորի արյուն, ոգիներ.Մոսկվայում շամանի տան նկուղում հայտնաբերվել է «Լուկօյլ»-ի նախկին թոփ մենեջերի դին

Հայտնի է, որ մահացածը պարբերաբար օգտվում էր նրանց ծառայություններից և խնդրում, որ իրեն բուժեն խումհարից, սակայն բախտորոշ սեանսի ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Շամանը շտապօգնություն չի կանչել և սահմանափակվել է «Կարվալոլ»-ով, ինչից հետո Սուբբոտինին տարել է նկուղ։ Քիչ անց միլիարդատերը մահացել է։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում սա Ռուսաստանի թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան են եղել։