24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների. Պատերազմի ողջ բովով անցած «Դուդու»-ին, բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին

«44-օրյա պատերազմում Դուդուն Հադրութի գնդի արագ արձագանման հակադիվերսիոն ջոկատի հրամանատարն էր: Իր 5 հոգանոց խմբով Դուդուն հայրենիքի համար մղվող կռիվը տվեց Կարախամբեյլիի, Ֆիզուլիի, Հադրութի, Կարմիր Շուկայի, Կրկժանի և Թութակի թեժ մարտերում: 24-ամյա էս տղեն, հայկական գելխեղդի նման հոշոտել է տասնյակ ասկյարների Ջոնսոնի հրամանատարական կետում, երբ քչաքանակ զենքով ու զորքով 8 ժամ հետ է մղել ու իսկական սպանդ կազմակերպել ադրբեջանցիների ձեռնարկած ավելի քանի 5 գրոհների ընթացքում: Դուդու-ի ПК-ն մաղել է այնքան, մինչև իր և ընկերների զինամթերքը սպառվել է: Այդ ժամանակ տղերքը հրետանային կրակի աջակցություն են խնդրում ու երբ տեսնում են, որ այդ աջակցությունը չկա, ստիպված նահանջում են: Էս տղեն իր ջոկատով կռվի դաշտից, շրջափակման մեջից հանել է մեր վիրավոր ժամկետայիններին, մեծաքանակ տեխնիկա և այլն...որ ձեզ ասեմ, թե քանի թուրք է Թութակի մարտերում սեփական ճղճիմ կյանքի ամենավերջին ակնթարթում տեսել Դուդուի քմծիծաղը, միգուցե մտածեք, որ ես չափազանցացնում եմ...այո՛, հերոսները ապրում են մեր մեջ, մեր կողքին, մեր կենցաղով, իսկ մենք նրանց մասին չգիտենք»,-նշված է տեղեկության մեջ։
Էդմոն Ավետիսյանն այս պահին բնակվում է Երևանում, իսկ բազմանդամ ընտանիքը՝ Ստեփանակերտում։ Հադրութի իր տունն այլևս չկա, քանի որ թշնամին այն այրել է։
alternativ.am