Հարսը և նրա մայրը սկեսրայրի ննջասենյակից պարբերաբար գողացել են 10 միլիոն դրամ և ոսկյա զարդեր

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից կասկածվողները բերման են ենթարկվել Մարտունու բաժին, որտեղ 22-ամյա հարսը տվել է խոստովանական բացատրություն, որ 2021 թ. հոկտեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ առանձնատնից գողացել է 10 միլիոն դրամ, 2 ոսկյա մատանի, մեկ ոսկյա խաչ և փոխանցել մորը, որը տեղյակ է եղել, որ դրանք գողացված են:
Նրա 48-ամյա մայրը նույնպես տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ փողը ծախսել է, իսկ ոսկյա զարդերը վաճառել:
Նախապատրաստվում են նյութեր: