Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

14 մայիս 2022 10:17

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Դրանց մի մասն անանուն է եղել: Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ: 2022-ի դեռեւս անանուն փոխանցում չի եղել:


Հիմնադրամից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քարտային փոխանցում անելու դեպքում նվիրատուն հնարավորություն ունի ինքը որոշելու՝ անանուն մնալ, թե նշել՝ ով է բարեգործություն անողը, իսկ իրենք՝ հիմնադրամի ներկայացուցիչները, որեւէ կերպ իրավունք չունեն կաշկանդելու նվիրատուի ընտրությունը:


Իհարկե, չի բացառվում, որ հիմնադրամին գումար փոխանցողների մեջ կլինեն և այնպիսի մարդիկ, որ իսկապես չեն ցանկանա, որ իրենց կատարած բարեգործության մասին որևէ մեկը իմանա: Բայց, համաձայնեք, թափանցիկության առումով սա իսկապես խնդրահարույց է, հատկապես եթե դրա հետևում վարչապետի հետ փոխկապակցված անձն է, նվիարտուն էլ միանգամից, օրինակ, կես միլիոն դոլար է փոխանցում»:




Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր