Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

14 մայիս 2022 15:15

Տեսանյութ.Հաջորդ շաբաթ մարտավարության որոշ փոփոխություններ ենք անելու, հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ 6 կետը հրապարակելուց հետո ավելի ևս պնդում եմ, որ Փաշինյանը մտադիր է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմը՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։


«Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը և իր այդ հատուկ հանձնարարություններով սպասարկուն կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում․ չի հայտարարում, մնացածը մանիպուլյացիա է, այս նախադասությունը ինչի՞ չեն ասում»,-հայտարարեց նա։


Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյնաը, Արցախը մնա Ադրբեջանի կազմում անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով, որից հետո իբր նոր կխոսեն կարգավիճակի մասին։ Հետևաբար, այդ ամեն ինչը սուտ է։


Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես ժողովրդի օրակարգը սպասարկելու համար։

Հաջորդ կառավարությունը՝ խոսքը նաև 250 անձերի մասին է, չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով, դա լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր այս պայքարի ընթացքում այս հարթակում են և նաև կարևորություն ենք տալու կարող ուժերին՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն պատասխանատվություն։
«Մենք պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ով պատրաստ է ստանձնել պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Նման մարդիկ կան, ամեն օր տեսնում եք նրանց պայքարի տարբեր հարթակներում»,-ասաց նա։


Մարտահրավերները շատ մեծ են, նշեց Իշխան Սաղաթելյանը և պետք է ամբողջ ներուժը համախմբենք, որ կարողանանք երկիրն այս վիճակից դուրս բերել։


Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է «պոլի փետ լինի՝ մեզանից լինի» սկզբունքով, նշեց նա, իրենք առաջնորդվելու են պրոֆեսիանալության սկզբունքով։


Հարցին՝ Շարժմանը օդիոզ դեմքեր միացե՞լ են, Սաղաթելյանը պատասխանեց․ «Օդիոզ դեմքեր կան տարբեր կուսակցություններում, տարբեր դաշինքներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել, որևէ մեկին էլ չենք արգելել, բայց ամենակարևոր սկզբունքն է, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարում չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։


«Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք անելու, ու այո, հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի: Մենք դրա համար արդեն բավարար ուժ ունենք, պետք է նաև ընդգրկենք մեր բոլոր հայրենակիցներին»,- հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր