Տեսանյութ.Շիրակցիները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը.խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է          Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին       Տեսանյութ.Հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում.թե ինչպես է այրվում տոնավաճառի տարածքը    

16 մայիս 2022 12:52

25․000 դրամ տուգանք՝քամուն էլ եք պատասխանատվության ենթարկելո՞ւ. մեքենաները բաց դռներով մնում են փողոցներում

«Դիմադրություն» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում Մյասնիկյան պողոտայում (Նոր Նորքից իջնող ճանապարհին, Կամրջի հարեւանությամբ) ոստիկանները տուգանեցին վարորդներից մեկին։ Երթի ժամանակ մեքենային ամրացված դրոշը փակել էր մեքենային  համարանիշները, ինչը ոստիկանները համարեցին  վարչական իրավախախտում և տուգանեցին վարորդին 25․000 դրամով։


Վարորդները պնդում էին, որ քամին է փակել համարանիշը իսկ լրագրողի հարցին՝ հիմա քամուն ենթարկելո՞ւ եք պատասխանատվության, ոստիկանության աշխատակիցնը պատասխանեց. «Լո՞ւրջ եք խոսում: Եթե դուք կարողանաք քամուց հարցազրույց վերցնել, ես էլ պատասխանատվության կենթարկեմ»:


Տվյալ ավտոմեքենայի վարորդը հրաժարվեց ստորագրել արձանագրության տակ՝ հիմնավորելով, որ համաձայն չէ տուգանքի որոշման հետ։


Ինչից հետո լարվածություն սկսվեց ավտոերթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել մեքենայի վարորդներին։


***
Կորյուն փողոցում կարմիր բերետավորները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը։ Մեծ թվով կարմիր բերետավորներ ու ոստիկանական մեքենաներ են այս պահին կուտակված փողոցի երթևեկելի հատվածում։ Բերետավորները առանց հիմքի ու որևէ պատճառաբանության բացում են մեքենայի դուռն ու բռնի ուժով բերման ենթարկում երթևեկության որևէ խախտում թույլ չտված վարորդներին։


Վարորդներին բերման ենթարկելուց հետո նրանց մեքենաները՝ բաց դռներով, մնում են փողոցներում։ Այն, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանից հետո մարդկանց պատկանող անձնական իրերը չեն ահետանալու իրենց մեքենաներից կամ ոստիկանների ակտիվ ու անհասկանալի գործողությունների արդյունքում մեքենաներում չեն հայտնվելու կասկածելի նյութեր ու իրեր, ակնհայտ է։


Լրագրողների փորձերը՝ պարզելու քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառը, ապարդյուն են անցնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր