Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 մայիս 2022 13:13

Ձեզ հանգիստ չի տալու այն, ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ կայացած հանդիպմանը. Բաբաջանյանը՝ Դաշնակցության

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ահազանգել է, որ պարսկալեզու դաշնակցական տելեգրամյան ալիքները արշավ են սկսել իր դեմ։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ:


Վերջինս նկատել է, որ ձեռագիրը նույնն է՝ սովորության համաձայն՝ այս քաղաքական ուժը մատնագրերով է հանդես գալիս քաղաքական հակառակորդների դեմ, այս անգամ նաև բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների առջև:


«Մի կուսակցություն, որը սփյուռքյան իր ահռելի ներուժը, կարողությունները, ի սպաս հայրենի պետականության հզորացման ներդնելու փոխարեն, իր գոյության առնվազն վերջին երեսուն տարին՝ Հայաստանի անկախացումից ի վեր, միայն դժբախտություն, կորուստ, ահաբեկչություն և ցավ է պատճառել հայրենաբնակ մեր ժողովրդին:


Միևնույն է, հակառակ շատ-շատերի՝ ես հավատում եմ ՀՅԴ առողջացմանը, հավատում եմ, որ այդ կուսակցությունն ունի հզորագույն առաքելություն մեր ժողովրդի և պետության կյանքում:


Չգիտեմ՝ կտեսնե՞նք մենք այդ օրը, թե՞ ոչ, երբ այս կուսակցության սփյուռքյան հատվածի համար, ի նպաստ Հայաստանի, որևէ դրական քայլ անելու համար էական չի լինի, թե ո՞վ է Հայաստանում իշխանության գլուխ:


Կտեսնե՞նք արդյոք, որ ներհայաստանյան քաղաքական պայքարը չի կարող պատճառ լինել, որ Հայաստանից դուրս ՀՀ պաշտոնյաներին հետապնդելն ու անվանարկելը միայն դա անողների իրական բնույթն ու էությունն է նկարագրում:


2020թ. 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուներին հռչակել եք թուրք, դավաճան, դա կարող ենք մի կերպ հասկանալ: Բայց նույնքան դաժան՝ թուրք, սիոնիստ, մասոն ու քոռ էիք կոչում 90-ականների ողջ պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Հայաստանին հաղթանակ պարգևած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:


Ձեր քաղաքական ընդդիմախոսներին՝ սփյուռքում և հայրենիքում, ոչ թե փորձել և փորձում եք հաղթել խոսքով, մտքով, քաղաքական ճանապարհով, ընտրություններում, այլ ծեծելով, ահաբեկելով և որ ամենաստորագույնն է՝ ընդհուպ գնդակահարել եք տվել ժողովրդի ընտրյալ առաջնորդներին հայրենի խորհրդարանում՝ հիմնահատակ ջախջախելով պետության ողնաշարը:


Ձեզ հետ անհամաձայն ժողովրդին դաժան հաշվեհարդարի մասնակից եք դարձել քանիցս՝ 2004-ի ապրիլին, 2008-ի մարտի 1-ին, հիմա էլ նրանք, ովքեր հրաժարվում են «փրկվել», ժեխ են, թուրք են, նիկոլ են:


Ահա այն ամենը և ոչ միայն, ինչ պետք է իմանալ հայ ժողովրդի ամենաավանդական քաղաքական ուժի մասին:


Այս գրառումը նորանոր հարձակումների առիթ է դառնալու: Կասկած չունեմ, որ ձեզ հանգիստ չի տալու այն ամենը, ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ դեռևս 2019-ին կայացած հանդիպմանը: Բայց տեղեկացնում եմ՝ իմ քաղաքական թիմի, համախոհների, գործընկերների հավաքական թիրախը հայրենասիրության քողի տակ թաքնվող տգիտությունն է, ազգագրական և հայրենասիրական երգերի ետևում թաքնված Հայաստանն առանց պետականության թողնելու քստմնելի մտադրություններն են:


Մեր պետության ներսում օտարահպատակ օրակարգերի սպասարկողների ջախջախումն է մեր թիրախը, մեր պետության ու պետականության թշնամի ուժերի՝ հավաքական հինգերորդ շարասյան ոչնչացումն է մեր իղձը, և այդ ճանապարհին մեր ձեռքի տակ բոլոր գործիքները, առանց խտրության, գործի ենք դնելու:


Չկասկածե՜ք»,- գրել է քաղաքական գործիչը: 


Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին և վերջինիս հետ ունեցել 2 ժամ տևողությամբ զրույց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր